Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայում. WSJ
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը պլանավորում է երկու շաբաթով դադարեցնել արտադրությունը Բեռլինի գործարանում՝ Կարմիր ծովով բեռների առաքման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին Interfax-ի փոխանցմամբ` գրում է The Wall Street Journal-ը։
Tesla-ն հայտարարել է, որ հունվարի 29-ից գրեթե ամբողջությամբ կդադարեցնի արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող հսկայական գործարանում՝ բաղադրիչների պակասի պատճառով: Արտադրությունը նախատեսվում է վերսկսել փետրվարի 12-ին։
«Տրանսպորտի ժամանակի զգալի աճը բաց է ստեղծում մատակարարման շղթաներում: Բաղադրիչների պակասի պատճառով մենք ստիպված ենք դադարեցնել մեքենաների արտադրությունը Բեռլինի գործարանում», - ասվում է հայտարարության մեջ:
Տրանսպորտային ընկերությունները, Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների պատճառով, ստիպված են եղել լուծումներ փնտրել, ինչը հանգեցրել է բեռների առաքման ժամանակի զգալի աճի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը որքան գումար է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա և որքան ստացել
ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը: Այս մասին մամուլի...
Եմենում իրավիճակի սրացումից հետո նավթի գներն աճել են
Եմենում իրավիճակի սրացումից հետո Brent տեսակի նավթի գներն աճել են 2%-ով՝ հասնելով 78,94 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,54...
Վառելիքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20% սպառնալիքի տակ կլինի. Bloomberg
Վառելիքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20 %-ը սպառնալիքի տակ կլինի Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություննե...
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...