Հայաստանը որքան գումար է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա և որքան ստացել
ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:
«Ինչպես գիտեք, Հայաստանից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, եւ այնտեղից Հայաստանի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետական բյուջե: Այս առումով ցուցնաիշները հետևյալն են. 2023-ի ընթացքում ՀՀ կողմից գանձվել և ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է շուրջ 187,5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն 114 մլրդ դրամով (շուրջ 61 տոկոսով-խմբ) պակաս»,-ասել է Թամազյանը:
Վերջինիս խոսքով, այս ոլորտում աճը գրանցվել է տրանսպորտային միջոցների, կենցաղային համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ վառելիքաքսուքային նյութերի՝ բենզինի, վառելիքի ներմուծման գծով:
Նմանատիպ հոդվածներ
Եմենում իրավիճակի սրացումից հետո նավթի գներն աճել են
Եմենում իրավիճակի սրացումից հետո Brent տեսակի նավթի գներն աճել են 2%-ով՝ հասնելով 78,94 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,54...
Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայում. WSJ
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը պլանավորում է երկու շաբաթով դադարեցնել արտադրությունը Բեռլինի գործարան...
Վառելիքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20% սպառնալիքի տակ կլինի. Bloomberg
Վառելիքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20 %-ը սպառնալիքի տակ կլինի Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություննե...
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...