Հայ պաշտոնյաների հայտարարությունները նոր խնդիրներ են բերում. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով մի շարք հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել բնակչությանը՝ թույլ տալով էթնիկ զտման իրականացում, նշել է, որ դրանք «ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը»:
Զախարովան նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:
«Մենք բազմիցս այս հայտարարությունների առնչությամբ ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացրել ենք: Նշել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և վստահաբար որևէ բանի չեն աջակցում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Ցավոք, երևի այնտեղ դա ինչ-որ մեկին ձեռնտու է: Չգիտեմ՝ դա ձեռնտու է ինչ-որ մեկին Հայաստանո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկին՝ արտասահմանում:
Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ կասեմ, որ դրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են՝ պատասխատանվության տակից դուրս գալու համար», - ասել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...