Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըմբշամարտիկ Վազգեն Թեւանյանը եզրափակիչում է
Lilit A.
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարում (ոչ օլիմպիական) Հայաստանի միակ ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ 65 կգ քաշային կարգում։
Կիսաեզրափակիչում Վազգեն Թեւանյանը 9:1 հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոն, պուերտոռիկացի Սեբաստիան Ռիվերային։
1/8 եզրափակիչում Թեւանյանը 12:1 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիայի ներկայացուցիչ Խամզատ Արսամերզուեւին, քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջո ՄաքՔեննային։
Եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի իրանցի Ռահման Ամուզադը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Հարությունյանը ժամկետից շուտ հաղթեց ադրբեջանցուն
Lilit A.
Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները վաճառվել են աճուրդում ռեորդային գնով
Lilit A.
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է չինական ակումբ
Lilit A.
Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Edita