Քաղաքականություն

Մեր դաշնակիցները չեն խնդրում մեզ դադարեցնել պատերազմը. Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար

Մեր դաշնակիցները չեն խնդրում մեզ դադարեցնել պատերազմը. Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ արևմտյան դաշնակիցները չեն խնդրում Ուկրաինային բանակցել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը սառեցնելու շուրջ։ Այս մասին հայտնում է El…

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ արևմտյան դաշնակիցները չեն խնդրում Ուկրաինային բանակցել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը սառեցնելու շուրջ։ Այս մասին հայտնում է El Pais-ը։



Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղությամբ։


«Մեր դաշնակիցները մեզ չեն խնդրում պատերազմի սառեցման շուրջ բանակցել Ռուսաստանի հետ ո՛չ պատվիրակությունների հետ հանդիպումների ձևաչափով, ո՛չ կրճատված ձևաչափով փակ բանակցություններում», - ասել է նախարարը։


Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան պետք է լինի Եվրոպայի համար համերաշխության և միասնության թեմա, այլ ոչ թե պառակտման։


Նա պնդել է, որ Ռուսաստանի իշխանությունները «ոչ սառեցված հակամարտություն, ոչ խաղաղություն չեն ուզում»։


Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250