«Չկա ավելի դաժան և անհեթեթ բան». Իսահակ Հերցոգ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը «սարսափելի և ծիծաղելի» է որակել Հարավային Աֆրիկայի Միջազգային արդարադատության դատարան ներկայացված հայցը, որով Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար:
Հերցոգը հայտարարել է, որ «չկա ավելի դաժան և անհեթեթ բան», քան Միջազգային արդարադատության դատարան ներկայացված հայցը:
Խոսելով Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Հերցոգը դատապարտել է Հարավային Աֆրիկային ՄՔԴ-ում գործը հարուցելու համար: Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Իսրայելին աջակցելու համար:
Ըստ առողջապահության նախարարության՝ ավելի քան 23,000 պաղեստինցի է սպանվել հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով, իսկ Գազայի հատվածի պաղեստինցիների ավելի քան 85%-ը Իսրայելի կարգադրությամբ տեղահանվել է իրենց տներից: Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Գազայի հատվածի բնակարանների 40%-ն արդեն վնասվել կամ ավերվել է իսրայելական հարձակման հետևանքով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...