ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նավահանգիստներից մեկում պայթյունի մասին լուրերը կեղծ են
Տեղեկությունը, թե Իրանի նավահանգիստներից մեկում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է Pars Today Russian-ը:
«Իսրայելական 14-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին պատկանող 16 նավեր և ռազմական նավակներ։
Իսրայելական ալիքը ցուցադրել է տեսանյութ, որում պարզորոշ երևում են այրվող տեղական նավակները, մինչդեռ նրանք հայտնում են, որ այրվում են ԻՀՊԿ-ի նավերը։ Սակայն պետք է նշել, որ հրապարակված տեսանյութն իրականում առնչվում է Քեշմ կղզու Սալահ նավահանգստում նավերի հրդեհի հետ, որը տեղի է ունեցել երեք օր առաջ»,-գրում է ալիքը։.
Հավելենք, որ կից ներկայացված կադրերը Քեշմ կղզու Սալահ նավահանգստում նավերի հրդեհից է, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում բռնկված հրդեհը` վերևից. նոր մանրամասներ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում Wildberries պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է 70 հազար քառակուսի մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ է բռնկվել «Wildberries»–ի պահեստում. ՌԴ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Շուշարիում (Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջան) գտնվող «Wildberries»–ի պահեստում խոշոր հրդեհ է բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարել են Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդին
Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում նամազից (ամենօրյա աղոթք իսլամում) հետո դանակահարություն է տեղի ունեցել դեկտեմբերի 8-ին: Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոճանապարհին 50 մեքենաներ բախվել են իրար, չորս մարդ մահացել է. ՌԴ
ՌԴ Նովգորոդի մարզում M-11 ավտոճանապարհին բախվել են մոտ 50 մեքենաներ. չորս մարդ մահացել է, զոհվածների թվում երեխա կա:Ինչպ...