ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարել են Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդին
Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում նամազից (ամենօրյա աղոթք իսլամում) հետո դանակահարություն է տեղի ունեցել դեկտեմբերի 8-ին: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
Հաղորդվում է, որ դանակահարության են ենթարկվել մզկիթի իմամ (հոգևոր առաջնորդ) Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը:
Մասնավորապես հանցանքի մեջ կասկածվող անձը նամազից հետո մուտք է գործել իմամի սենյակ և նշել, որ ցանկանում է հանդիպել իմամի հետ, ապա դեռևս չբացահայտված հանգամանքների բերումով դանակահարել երկուսին:
Ինչպես ավելի ուշ հայնտել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, դանակահարության մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Կատարվածը դատապարտել են Թուրքիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում բռնկված հրդեհը` վերևից. նոր մանրամասներ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում Wildberries պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է 70 հազար քառակուսի մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ է բռնկվել «Wildberries»–ի պահեստում. ՌԴ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Շուշարիում (Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջան) գտնվող «Wildberries»–ի պահեստում խոշոր հրդեհ է բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոճանապարհին 50 մեքենաներ բախվել են իրար, չորս մարդ մահացել է. ՌԴ
ՌԴ Նովգորոդի մարզում M-11 ավտոճանապարհին բախվել են մոտ 50 մեքենաներ. չորս մարդ մահացել է, զոհվածների թվում երեխա կա:Ինչպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամրջի փլուզման հետևանքով էքսկավատորն ու վարորդը հայտնվել են ջրում. Բելառուս
Բելառուսում Նեման գետի վրայով անցնող կամուրջը փլուզվել է. երկու մարդ տուժել է, իսկ էքսկավատորն ու վարորդը նույնպես հայտն...