Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանը բեռնաթափման ենթակա է, որովհետև տարեցտարի մեքենաների քանակը Երևանում աճում է, իսկ էս քաղաքը ռեզինից չի, չենք կարող անընդհատ ձգել եւ բոլոր մեքենաները տեղավորել: Հետևաբար պետք է միջոց մտածենք և մեքենաների քանակը նվազեցնենք: Դրա համար նախ համակարգային զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաև ի հաշիվ կարմիր գծերի և նաև որոշակիորեն սահմանափակում ենք անհատական մեքենաների շարժը»,-ասաց նա:
Քաղաքապետը հավելելեց, որ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից 160 հազար դարձնելու որոշումն այդ տրամաբանությամբ է կայացվել:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։...
Սանոսյանն անդրադարձել է 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-ում տարբեր բանկային դ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...