Մադուրոն 5,6 հազար զինվորականներով զորավարժություններ է սկսել Գայանայում. մանրամասներ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վճռականորեն մերժել է բրիտանական ռազմածովային ուժերի HMS Trent նավի ժամանումը Գայանայի ափեր: Նա հրամայել է ուժեղացնել պաշտպանությունը Արևելյան Կարիբյան ավազանում և զորավարժություններ սկսել Վենեսուելայի Ատլանտյան ափերի մոտ:
«Սա Միացյալ Թագավորության կողմից սպառնալիք է ազնիվ, խաղաղ, բայց պատերազմասեր ժողովրդի՝ Վենեսուելայի ժողովրդի դեմ», - ասել է Մադուրոն բոլիվարական զինված ուժերին ուղղված ամանորյա ողջույնի ժամանակ:
«Վենեսուելան հարգում է տարածքային վեճը լուծելու վերաբերյալ Գայանայի հետ ձեռք բերված համաձայնությունը, սակայն չի կարող ձեռքերը ծալած սպասել սպառնալիքին, անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, և համաչափ կպատասխանի դրան», - ասել է Մադուրոն:
Նախագահը հանձնարարել է Վենեսուելայի դեմ «ի պատասխան Մեծ Բրիտանիայի սադրանքի»՝ «զինված ուժերի պաշտպանական գործողություններ սկսել» և հրամայել զորավարժություններ սկսել երկրի Ատլանտյան ափերի մոտ։ «Վենեսուելան պաշտպանության, հանգստության և խաղաղության իրավունք ունի: Մենք չենք ընդունում սադրանքներն ու սպառնալիքները որևէ մեկից և որևէ բանից: Վենեսուելան սպառնալիքներին և սադրանքներին պատասխանում է վճռականությամբ և հայրենասիրությամբ», - ընդգծել է Մադուրոն:
Վենեսուելայի ավելի քան 5,6 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները կոչվում են General Domingo Antonio Sifontes 2023: Նրանք նավարկում են Արևելյան Կարիբյան և Ատլանտյան օվկիանոսում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Ուկրաինան խախտել է Լեհաստանի օդային տարածքը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմական ղեկավարության հետ։ Դա տեղի է ունեցել...