Ուկրաինան խախտել է Լեհաստանի օդային տարածքը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմական ղեկավարության հետ։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից երկրի օդային տարածքի խախտումից հետո: Այս մասին հայտնում է vedomosti.ru-ն:
«Ազգային անվտանգության գրասենյակում այսօր ժամը 13:00-ին հրատապ հանդիպում է լինելու նախարար Կոսինյակ-Կամիշի, Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիսլավ Կուկուլայի և զինված ուժերի օպերատիվ հրամանատար գեներալ-մայոր Մաթիաս Կլիշի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Դուդան իրավիճակը հեռախոսով քննարկել է նաև ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ։
Այսօր` դեկտեմբերի 29-ի առավոտյան Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X-ի էջում (նախկինում՝ Twitter) հայտնել է Ուկրաինայի կողմից օդային տարածքի խախտման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Մադուրոն 5,6 հազար զինվորականներով զորավարժություններ է սկսել Գայանայում. մանրամասներ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վճռականորեն մերժել է բրիտանական ռազմածովային ուժերի HMS Trent նավի ժամանումը Գայան...