Թուրքիան որոշել է F-16 ինքնաթիռների շարժիչներ արտադրել և տեղադրել իր կործանիչներում
Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ի հետ համատեղ շարժիչներ արտադրել F-16 կործանիչների համար, որպեսզի դրանք օգտագործի իր ինքնաթիռներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ Թուրքիան ցանկանում է շարժիչների մատակարարումներ ապահովել թուրքական հինգերորդ սերնդի TAI KAAN մարտական ինքնաթիռի շահագործման սկզբնական փուլի համար:
«Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել F-16 ինքնաթիռներում օգտագործվող GE Aerospace շարժիչների համատեղ արտադրության համար՝ դրանք սեփական կործանիչների վրա կիրառելու նպատակով», - ասվում է հոդվածում:
Անկարան ուզում է F110 շարժիչները KAAN ինքնաթիռներում օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ սեփական արտադրության շարժիչներ չի մշակել:
Նշվում է, որ KAAN ինքնաթիռի առաջին թռիչքը նախատեսված է 2024 թվականի հունվարին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, որ KAAN մարտական ինքնաթիռը բանակի սպառազինության մեջ կմտնի 2032 թվականից ոչ ուշ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
Ուկրաինան խախտել է Լեհաստանի օդային տարածքը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմական ղեկավարության հետ։ Դա տեղի է ունեցել...