8 գյուղերի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել․ Բայրամով
8 գյուղերի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը։ Մենք կարծում ենք, որ դա կապված է դելիմիտացիայի հետ, իսկ, ինչպես գիտեք, դելիմիտացիայի հարցը տեխնիկական հարց է։ Ընդհանուր սկզբունքներն արտացոլված են խաղաղության համաձայնագրում։ Խոսքը կոնկրետ բնակելի զանգվածների մասին է։ Բայց եթե մենք ուզում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ ստորագրվի, պետք է տարանջատենք այդ երկու գործընթացները։
Այս ութ գյուղերն էլ ունեն իրենց առանձնահատկությունը․ դրանցից 4-ը անկլավներ են, իսկ մնացած 4-ը՝ ոչ անկլավային գյուղեր։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացը կարող է ունենալ որոշակի հետևողականություն և շարունակվել փոխադարձ քննարկման տեսքով։ Հայաստանն ունի նաև իր հավակնություններն ու տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց մենք խոսում ենք բնակավայրերի մասին։ Այդ գյուղերի պատկանելությունը վեճի առարկա չէ։ Հասկանալի է, թե ովքեր են այդ գյուղերում ապրել խորհրդային շրջանում», - նշել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...