«Հայաստանում ապրող բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ էին»․ Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել
Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հայտարարության մեջ նշվում է, որ վստահության ամրապնդման միջոցներից է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ապահովումը իրենց «պատմական հողեր»։
Նշվում է, նաև որ «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում» և որ այնտեղ ապրող «բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին»։
«Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հայրենիք վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևորագույն գործիքներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական խաղաղության հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...