Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման, և միջազգային հանրությունը պետք է հրատապ ջանքեր գործադրի։ Այս մասին Թեհրանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։
«Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի»,– ընդգծել է ԱԳ փոխնախարարը։
Գևորգյանն ընդգծել է՝ Հայաստանն աջակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...