Հայաստանն ու Ֆրանսիան ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ՀՀ ՊՆ
Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան Եվրամիության կողմից 2023 թվականի օգնության վերջին տրանշն է ստացել. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրամիությունը դեկտեմբերին Ուկրաինային օգնության տրանշ է փոխանցել մեկուկես միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին X սոցիալական...
Իսրայելը մերժում է Գազայի ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի գաղափարը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քարոզում է Գազայի հատվածի անժամկետ օկուպացիայի գաղափարը՝ որպես պաղեստինյան արմատա...
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի առաջարկը
Համաձայն արևմտյան մի շարք լրատվամիջոցների՝ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Գազայում մեկշաբաթյա զինադ...
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 230 օբյեկտ է գրոհել
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցած օրվա ընթացքում Գազայի հատվածի տարածքում ՀԱՄԱՍ-ի շուրջ 230 օբյեկտ է գրոհել: Ա...