Իսրայելը մերժում է Գազայի ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի գաղափարը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քարոզում է Գազայի հատվածի անժամկետ օկուպացիայի գաղափարը՝ որպես պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ շարունակվող գործողության մի մաս։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի վրա հղումով։
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է համոզել Իսրայելի իշխանություններին հակամարտության ավարտից հետո համաձայնել Պաղեստինի ինքնավարության վերադարձին անկլավ։ Պաշտոնյան ասում է, որ Նեթանյահուն կտրականապես մերժել է այդ գաղափարը, բայց չի ասել, թե ով պետք է կառավարի Գազան:
«Սակայն նա առաջ քաշեց այս տարածքի անժամկետ իսրայելական օկուպացիայի գաղափարը»,- գրում է WP-ն։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ճնշումը, ով իսրայելցիների շրջանում հանրաճանաչ է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իրենց երկրին աջակցելու համար, կարող է ազդել Նեթանյահուի վրա և այդ հարցը զիջել Պաղեստինի ինքնավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ՀՀ ՊՆ
Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայ...
Ուկրաինան Եվրամիության կողմից 2023 թվականի օգնության վերջին տրանշն է ստացել. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրամիությունը դեկտեմբերին Ուկրաինային օգնության տրանշ է փոխանցել մեկուկես միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին X սոցիալական...
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի առաջարկը
Համաձայն արևմտյան մի շարք լրատվամիջոցների՝ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Գազայում մեկշաբաթյա զինադ...
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 230 օբյեկտ է գրոհել
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցած օրվա ընթացքում Գազայի հատվածի տարածքում ՀԱՄԱՍ-ի շուրջ 230 օբյեկտ է գրոհել: Ա...