«Առաջիկա ամիսներին կարևոր որոշումներ պետք է կայացվեն»․ Մակրոն
Որոշ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում կասկածներ կան Ուկրաինայի հետագա ճակատագրի վերաբերյալ, սակայն Ֆրանսիան կարևոր է համարում Ռուսաստանին թույլ չտալ հակամարտությունում հաղթել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք զգում ենք, որ որոշ եվրոպական երկրներ սկսում են կասկածներ ունենալ, ինչպես ամերիկացիները»,- ասել է նա։
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայի բախտը բերել է Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի հետ, որն աջակցում է Կիևին, սակայն խոստովանել է, որ կա «անորոշություն՝ կապված ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի հետ»։
Նրա խոսքով, Ուկրաինայում այժմ լուծվում է «Եվրոպայի խաղաղ ապրելու կարողության» հարցը։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի հետ, բայց չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի»։
Մակրոնը կարծում է, որ արևմտյան երկրներին Ուկրաինայի հետ միասին կարողացել են ռազմավարական հաղթանակներ տանել, որոնցից մեկն այն էր, որ թույլ չտվեց Ռուսաստանի Դաշնությանը առաջ գնալ առաջին շաբաթների դիրքերից այն կողմ։
Պետության ղեկավարը կոչ է արել չթուլացնել աջակցությունն Ուկրաինային և ասել, որ «կարևոր որոշումներ պետք է կայացվեն առաջիկա ամիսներին»։ Սակայն, նա չի հստակեցրել, թե ինչ որոշումների մասին է խոսքը։
«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային աջակցելու, նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գծին՝ կանխելու Ռուսաստանի հաղթանակը և խուսափելու աշխարհագրական ու միջուկային էսկալացիայից: Մենք կարողացել ենք հավատարիմ մնալ այդ գծին վերջին երկու տարվա ընթացքում»,- ասել է Մակրոնը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտանգու...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...