25 մլրդ դրամով օտարվել է Երևանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասի տարածքը. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 19-ին ամփոփել են ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։
Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ն։
Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 25 մլրդ ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրված շենքերի վերանորոգման, նոր բնակելի, հյուրանոցային համալիրների, կոմերցիոն տարածքների, զբոսայգիների և հանգստի վայրերի կառուցման նպատակով։
Նշենք, որ խոսքը Երևանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասի տարածքի մասին է, որը երկար ժամանակ չէր շահագործվում:
Նմանատիպ հոդվածներ
Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան
Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփակ...
Երեխաներին տանում, սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է եղել. Փաշինյան
Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ։ Ամիսներ առաջ ես այցելեցի և ինձ մո...
ՌՈ-ն 4076 սմարթֆոն է հայտնաբերել. զինծառայողները կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում...
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...