Գերմանիան միլիոնների հասնող ռուսական ակտիվները կփոխանցի իր բյուջե
Գերմանիայի գլխավոր դատախազությունը նախատեսում է առգրավել և բյուջե փոխանցել ավելի քան 720 միլիոն եվրո արժողությամբ ռուսական ակտիվները։ Համապատասխան հարցումը ներկայացվել է Մայնի Ֆրանկֆուրտի դատարան։ Der Spiegel-ը նախ գրել է դատախազության ծրագրերի մասին, ապա վերահսկողական գործակալությունը հաստատել է այս տեղեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք Meduza-ից։
Խոսքը Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող բանկում ռուսական ֆինանսական հաստատության հաշվին պատժամիջոցների շրջանակում սառեցված միջոցների մասին է, ասել է գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ բռնագրավման մասին խնդրանքը կապված է պատժամիջոցները շրջանցելու փորձի հետ։ Վերահսկիչ մարմինն այլ մանրամասներ չի հայտնել։
Der Spiegel-ն իր հերթին գրում է, որ 720 մլն եվրոն միջոցներ են, որոնք Մոսկվայի բորսան տեղավորել է Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում (NSD): NSD-ն պատժամիջոցների տակ է հայտնվել 2022 թվականի հունիսին։ Այն օրը, երբ հայտարարվեցին սահմանափակող միջոցները, NSD-ի ներկայացուցիչները փորձեցին հանել այդ միջոցները JP Morgan-ի գերմանական ստորաբաժանման հաշիվներից դեպի Commerzbank-ում գտնվող Մոսկվայի բորսայի ստորաբաժանումների Ազգային քլիրինգային կենտրոնի հաշիվներին: Երկու բանկերն էլ հրաժարվել են փոխանցման ընթացքից:
Գերմանական գլխավոր դատախազությունը միջոցների դուրսբերման փորձը համարում է պատժամիջոցների շրջանցում, ինչը, նրա կարծիքով, ֆորմալ հիմք է տալիս ակտիվները բռնագրավելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տնտեսական քաղաքականությունը կարելի է համարել հաջողված․ Քերոբյան
Եթե 2020-ին էկոնոմիկայի նախարարության բյուջեն կազմել է 28 մլրդ դրամ, ապա 2024-ին այդ թիվը նախնական կազմում է 91 մլրդ դրա...
Եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք. Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն
Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն, որոնք կթուլացնեն կախվածությունը եղանակային պայմաններից։ Այս...
Սանոսյանը` արևային կայանների հզորությունը 1500 մեգավատի հասցնելու նպատակի մասին
Հայաստանի կառավարության համար ոգևորիչ են հաջողությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են արևային էներգետիկայի ոլ...
Հարկավոր է աստիճանաբար անցնել էլեկտրոմոբիլների կամ ջրածնով աշխատող մեքենաների․ նախագահ
Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկո...