Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյանէ, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 20-21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։Մայրաքաղաքում դեկտեմբերի 20–ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին 0...-2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Դեկտեմ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՌԴ-ի երկինքը` մագնիսական փոթորկի հետևանքով առաջացած հյուսիսափայլի ժամանակ
ՌԴ-ի քաղաքացիները հրապարակում են մագնիսական փոթորկի հետևանքով առաջացած հյուսիսափայլի լուսանկարները:Մագնիսական փոթորկին զ...
Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է. ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գառնի ավտ...
Լեռնային գոտիներում սպասվում է բուք. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռն...