Լեռնային գոտիներում սպասվում է բուք. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 3-6 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նշենք, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, Վայոց Ձորում և Սյունիքում դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը գրանցվելեն ձյան տեղումներ, առանձին հատվածներում եղել է բուք, ճանապարհներին` մերկասառույց։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՌԴ-ի երկինքը` մագնիսական փոթորկի հետևանքով առաջացած հյուսիսափայլի ժամանակ
ՌԴ-ի քաղաքացիները հրապարակում են մագնիսական փոթորկի հետևանքով առաջացած հյուսիսափայլի լուսանկարները:Մագնիսական փոթորկին զ...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 22-ին, 23-ի գի...
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 15-ին
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն...
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Դեկտեմ...