Wildberries ընկերությունը մուտք է գործել չինական շուկա
Ռուսական Wildberries ընկերությունը սկսել է աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է առցանց առևտրի հարթակի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը։
«Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ՝ բոլոր երկրների համար, որտեղ մենք ներկա ենք», - ասել է ձեռնարկատերը:
Բակալչուկն ընդգծել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա մուտք գործելը դրա վրա որևէ կերպ չի ազդի։ Այժմ ընկերության ընդհանուր շրջանառության 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Wildberries-ը գործում է Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։
Նմանատիպ հոդվածներ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողով...
Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
Ի պատիվ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի՝ 2024 թվականին Փարիզի քաղաքապետարանը հարգանքի տուրք կմատուցի ֆրանսահայ արվեստագետին...