Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվեց
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):
Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք:
Դատավորը ձերբակալվել է:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները:
Նմանատիպ հոդվածներ
«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 32 միլիոն դրամ` հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ընկերությանը տուգ...
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երգում են Հայկոն և Արա Մարտիրոսյանը
Համացանցում արխիվային տեսանյութեր են տարածվել՝ կյանքից անժամանակ հեռացած երգիչներ Հայկոյի ու Արա Մարտիրոսյանի վերաբերյալ...
Բողոքի ակցիա. «Վերածնունդ» ավանի բնակիչները ներկայացնում են իրենց դժգոհությունները
Վերածնունդ ավանի բնակիչները հավաքվել են բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը: Տարբեր պատճառներով նախա...
Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. նոր մանրամասներ
Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնել է Նաիրի ԲԿ-ի խոսնակ Անն...