Ժամանակն է, որ նրանք գիտակցեն պատերազմի լիակատար փակուղին․ Լավրով
Վլադիմիր Զելենսկին ակնհայտորեն չարդարացրեց արևմտյան երկրների ակնկալիքները, ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն գիտակցեն այն պատերազմի ամբողջական փակուղին, որը սկսել են Ռուսաստանի դեմ նրա ռեժիմի ձեռքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դուք լսում եք գնահատականներ, որոնք հնչում են ՆԱՏՕ-ում, Եվրամիությունում սթափ մտածող քաղաքական գործիչների կողմից։ Լավ է ուշ, քան երբեք: Ժամանակն է, որ նրանք գիտակցեն այն պատերազմի լիակատար փակուղին, որը նրանք նախաձեռնել են Զելենսկու ռեժիմի ձեռքերով Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել Է Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ և Բելառուսի ԱԳՆ կոլեգիաների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Մոսկվան լսում է խոսակցություններ այն մասին, որ ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կրճատեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը:
«Ընդ որում, դրանք միայն խոսակցություններ չեն։ Արդեն իսկ կոնկրետ դժվարություններ են առաջանում ինչպես եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ ազատ գումար գտնելու համար, որպեսզի շարունակեն աջակցել Զելենսկու ռեժիմին, որն ակնհայտորեն չարդարացրեց սպասելիքները, ակնհայտորեն չկարողացավ գործիքի դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը խաթարելու համար՝ ոչնչացնելու մեր ընդհանուր պատմությունը, մշակույթը, ոչնչացնելու ամբողջ ռուսերենը այն տարածքում, որը այս ռեժիմը շարունակում է վերահսկել»,- հավելել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...