ՌԴ օդանավակայաններում ՀՀ ավիաընկերությունների համար վճարների հետ կապված իրավիճակը կբարելավվի. Օվերչուկ
ՌԴ օդանավակայաններում ՀՀ ավիաընկերությունների համար վճարների հետ կապված իրավիճակը կբարելավվի։ ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Միջկառավարական հանձնաժողովի նիստում շատ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել` ներդաշնակեցնել օդանավակայանային և աերոնավիգացիոն սակագներն ու տուրքերը։ Ակնհայտ է, որ դա առավել լավ պայմաններ կստեղծի հայկական ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ռուսաստան»,– նշեց Օվերչուկը։
Սա իր հերթին ավելի կբարելավի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ ՌԴ–ում, ըստ Օվերչուկի, մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ մշակույթի և պատմության նկատմամբ:
«Դեպի ՀՀ շատ մեծ զբոսաշրջային հոսք կա. շուրջ 850 հազար մարդ այս տարվա ընթացքում ՌԴ–ից այցելել է Հայաստան, իսկ ՀՀ–ից մոտ 260 հազար զբոսաշրջիկ է եկել ՌԴ»,–- ասաց ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով` սրանք լավ ցուցանիշներ են, որոնք պետք է պահպանել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմն ընդունել է ՀՌՀ–ի արձանագրած խախտումների փաստը. ԲՏԱ նախարարություն
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունք...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
«Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ». Փաշինյան
Ջուրը խնայելը ազգային անվտանգության հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարո...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...