Հայաստանն ու Թբիլիսին քննարկել են երկաթուղիների փոխգործակցությունը․ մանրամասներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությունը օրերս այցելել է Թբիլիսի, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ՝ գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են երկու երկրների երկաթուղիների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես, ամփոփվել են 2023 թվականի համատեղ աշխատանքի արդյունքները, քննարկվել են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի կազմակերպման, 2024 թվականի ամառային սեզոնին սակագնային քաղաքականության բարելավման և ուղևորափոխադրումների կազմակերպման հարցեր։
Քննարկվել է ողևորատար գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն 2» նոր համակարգի գործարկման հարցը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...