«Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը». Ալիև
«Հակաահաբեկչական գործողությունից» (սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիան-Tert.am) հետո որոշ արևմտյան երկրներ «անհիմն» մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեզ առաջադրված այս մեղադրանքները «ոչ մի հիմք չունեն» , որովհետև Ադրբեջանը, իր «ինքնիշխան տարածքում հակաահաբեկչական գործողություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելով «անջատողականների և օկուպանտների» դեմ, ապահովեց «միջազգային իրավունքի գերակայությունը և միևնույն ժամանակ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը»», - պնդել է Ալիևը։
Նշելով, որ որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ, Ալիևն ասել է. «Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են «ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։«ԱՊՀ-ի մասով մ...
Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող է տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ...
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...