Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող է տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն 230 մլն դոլար է կազմելու։ Սահմանազատման գործընթացի վերաբերյալ էլ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ դեռ չկան։
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է։ Կողմերն աշխատելու են բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»,- նշեց Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է և սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։ «ԱՊՀ-ի մասով...
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...