ԱՄՆ-ն Ադրբեջանին ուղղված կոչով է հանդես եկել
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների առիթով:
«Մենք խորապես մտահոգված ենք Հաֆիզ Բաբալիի ձերբակալությամբ, ինչպես նաև լրագրողների կալանավորման վերջին դեպքերով։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ներառյալ` նրանց, ովքեր իրականացնում են խոսքի և մամուլի ազատությունը»,- գրված է դեսպանատան X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի հետաքննող լրագրող, Turan անկախ լրատվական գործակալության տնտեսական խմբագիր Հաֆիզ Բաբալին ձերբակալվել էր Բաքվի երկաթուղային կայարաններից մեկում։ Ոստիկանները նրան նախ տեղափոխել էին իր իսկ բնակարան, խուզարկել բնակարանը, առգրավել համակարգիչը, բջջային հեռախոսը և որոշ փաստաթղթեր, ապա տեղափոխել ոստիկանական բաժանմունք։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...