Վրաստանի դեսպանությանը Երևանի Ծարավ աղբյուր հասցեում տուն կհատկացվի
Վրաստանի դեսպանությանը Երևանի Ծարավ աղբյուր հասցեում տուն կհատկացվի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը հայտագրով դիմել է մեր երկրի արտաքին գործերի նախարարություն` հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու համար։
«Վրաստանի դեսպանությունը ցանկանում է օրենքով սահմանված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիներ Հայկուհի Գևորգի Հարությունյանին և Պերճ Ժորայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ավան Ծարավ աղբյուրի փողոց 127 հասցեում գտնվող բնակելի տունը՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է նաև, որ երկու երկրների միջև խորացող փոխգործակցությանը, աճող դիվանագիտական ներկայացվածությանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու և բարելավելու ՀՀ–ում Վրաստանի ներկայացուցչության շենքային պայմանները:
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
«Դրանք աբսուրդի ժանրից են․ ես և Վահե Ղազարյանը կարդացել ու ժպտացել ենք»․ Արփինե Սարգսյան
Մի քանի օր է մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյա...
Ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությո...