Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ի պատասխան ձեր կողմից պարբերաբար տրվող ճշգրտող հարցերի՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:
Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պ...
«Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ-ն առնվազն 5 անգամ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում». ՔՊ-ական պատգամավոր
Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, ո...