Տարանցիկ երկրների հետ խնդիրներն էլ ավելի լուրջ բարդություններ են առաջացնում․ Միրզոյան
Դեպի ելք ծով չունեցող երկրները տրանսպորտային համապատասխան ենթակառուցվածքներ չունենալու պատճառով պակաս մրցունակ են։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմնական շուկաներից կտրված, տրանսպորտային կապից զրկված լինելը ավելի է վատթարացնում դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը, քանի որ չկան անհրաժեշտ կապեր և լոգիստիկ պայմաններ։ Տարանցիկ երկրների հետ խնդիրներն էլ ավելի լուրջ բարդություններ են առաջացնում։ Դեպի ծով ելք չունեցող երկրների տրանսպորտային ենթակառուցվածքները մեծացնում են ապրանքների տեղափոխման ծախսերը ու դրան ավելանում են աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներն ու լարվածությունը»,– ասաց Միրզոյանը։
Միրզոյանը նշում է` դեպի ելք ծով չունեցող երկրները նմանատիպ խնդիրների պատճառով դառնում են ավելի քիչ մրցունակ և նվազեցնում ազգային եկամուտների հնարավորությունները։
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը մեկնարկել է այսօր Երևանում և կշարունակվի վաղը։ Հանդիմանը մասնակցում են ավելի քան 35 երկրի ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...