Որեւէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ-ն լուծարվել. Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հայտարարությունը ոչինչ չի նշանակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսինքն որեւէ մեկի հայտարարությամբ կարող է Հայաստանի Հանրապետությունը լուծարվե՞լ: Որեւէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ-ն լուծարվել»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ Հայաստանում գործունեության մասին՝ նա ասաց. «Նախ, Արցախի իշխանությունները չեն լուծարվել, երկրորդը, այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է. ի՞նչ է նշանակում՝ լուծարում են, ենթադրենք լուծարում են, իրենք հո հավերժ չե՞ն լինելու: Դա բնականաբար, շատ կախված է նաեւ այն մարդկանցից, որոնք բռնի տեղափոխվել են Հայաստան: Եթե նրանք ցանկություն չունենա, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել»:
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
«Դրանք աբսուրդի ժանրից են․ ես և Վահե Ղազարյանը կարդացել ու ժպտացել ենք»․ Արփինե Սարգսյան
Մի քանի օր է մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյա...
Ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությո...