Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին․ Պուտին
Հատուկ ռազմական գործողության սկզբում հայտարարված նպատակները չեն փոխվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ կապով հարցուպատասխանի ընթացքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի ձգտել Ուկրաինայի ապաազգայնացմանն ու ապառազմականացմանը՝ չեզոք կարգավիճակի ապահովմամբ։
«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ:Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է նա:
Հարցին, թե ինչ է տեսնում նա որպես գլխավոր նպատակ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի համար առաջադրվելիս։ Պուտինը պատասխանել է՝ իր գլխավոր խնդիրն է Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Ըստ նախագահի՝ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության։
«Ռուսաստանի պես երկրի համար գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է։ Այն պարզապես չի լինի: Ուստի գլխավորը ինքնիշխանության ամրապնդումն է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...