Հայտնի է, թե որտեղ կտեղափոխվի Երասխի գործարանը
Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։
«ՀՀ կառավարությունից ակնկալվում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8,9 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայնքում»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության նախագծում։ Խոսք անգամ չկա, սակայն, որ գործարանը տեղափոխվում է անվտանգային նկատառումներից ելնելով։
Երասխի գործարանը կառուցվում էր շփման գծից 800 մետրի վրա։ Կառուցման առաջին իսկ օրից ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում էր դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հիմնավորելով, որ գործարանը բնապահպանական խնդիրներ է առաջացնելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անգամ քննադատել Հայաստանին՝ կոչ անելով «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։ Հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, հունիսի 14-ին կրակոցների հետևանքով վիրավորում էին ստացել կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված՝ Հնդկաստանի երկու քաղաքացիներ
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։«ԱՊՀ-ի մասով մ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...