«Բոլոր աշխատանքային միգրանտները պետք է հարգեն Ռուսաստանի օրենքներն ու ավանդույթները». Պուտին
Բոլոր աշխատանքային միգրանտները պետք է հարգեն Ռուսաստանի օրենքներն ու ավանդույթները: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամփոփիչ համաժողովի ժամանակ:
Նա աշխատանքային միգրանտների հետ կապված դժվարությունները բարդ խնդիր է անվանել: Այնուամենայնիվ, ըստ նրա, այն բնորոշ է շատ երկրների։
«Որոշ դպրոցներում միգրանտների երեխաներն ավելի շատ են, քան տեղացիները»,- ասել Է Պուտինը:
Նա նշել է, որ միգրանտների հետ պետք է աշխատել, իսկ դրա համար հատուկ մարմին է հարկավոր: Այս հարցերում անհրաժեշտ է, առաջին հերթին, առաջնորդվել տեղի բնակչության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շահերով,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
«Դրանք աբսուրդի ժանրից են․ ես և Վահե Ղազարյանը կարդացել ու ժպտացել ենք»․ Արփինե Սարգսյան
Մի քանի օր է մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյա...
Ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությո...