«Այն, որ Եվրոպան բավարար գազ չի ստանում, մեր խնդիրը չէ. մենք չենք փակել գազատարները». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան չի հրաժարվել ռուսական գազի սպառումից և շարունակում է «այսպես թե այնպես» այն ստանալ։ Նա նշել է, որ, չնայած քաղաքական իրավիճակին, «Գազպրոմը» շարունակում է ամբողջությամբ կատարել եվրոպական երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները։
«Ուկրաինան իրականում սպառում է ռուսական գազը, գազատրանսպորտային ցանցը նախագծված է այնպես, որ երկրի տարածք մտնելուն պես այն ուռչում է ու տարածվում»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է, որ «Ռուսաստանը երբեք քաղաքական դրդապատճառներով ոչինչ չի անում» և մտադիր չէ դա անել գազի մատակարարման հարցում։
Խոսելով ռուսական գազի արտահանման մասին՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ վառելիքի բոլոր սպառողների հետ հարաբերությունները, այդ թվում՝ եվրոպական երկրների, շարունակում են զարգանալ։ «Այն, որ Եվրոպան բավարար գազ չի ստանում, մեր խնդիրը չէ. մենք չենք փակել գազատարները, չենք պայթեցրել Հյուսիսային հոսքերը։ «Հյուսիսային հոսքերը, ամենայն հավանականությամբ, պայթեցվել են ամերիկացիների կողմից», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
«Դրանք աբսուրդի ժանրից են․ ես և Վահե Ղազարյանը կարդացել ու ժպտացել ենք»․ Արփինե Սարգսյան
Մի քանի օր է մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյա...
Ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությո...