ՌԴ-ում առաջին անգամ քաղաքացիությունից զրկել են հանցագործության համար
Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդման ենթարկված երկու տղամարդ զրկվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Տղամարդիկ ՌԴ քաղաքացի էին դարձել օրենքով սահմանված կարգով։
Նրանցից մեկի մոտ հայտնաբերել են մեֆեդրոնի 19 փաթեթ, երկրորդի մոտ՝ նույն սինթետիկ թմրամիջոցի մեկ փաթեթ։ Նրանք պատասխանատվության են ենթարկվել թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով ձեռքբերման, պահպանման, փոխադրման և արտադրության հոդվածով։
«Բացի այդ, որոշումներ են կայացվել այդ մարդկանց առնչությամբ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը։ Նրանցից առգրավվել են ռուսական վավեր անձնագրերը»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերից Ռուսաստանում գործում է օրենք, ըստ որի՝ ձեռք բերված քաղաքացիությունից զրկում են ՌԴ զինված ուժերի մասին կեղծիքներ տարածելու, բանակը վարկաբեկելու, ծանր հանցագործությունների, ինչպես նաև Ռուսաստանի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողությունների, դասալքության, ծայրահեղականության կոչերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմն ընդունել է ՀՌՀ–ի արձանագրած խախտումների փաստը. ԲՏԱ նախարարություն
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունք...
«Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ». Փաշինյան
Ջուրը խնայելը ազգային անվտանգության հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարո...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
Արցախցի կանայք որ դեպքում և ինչպես են ստանալու մայրության նպաստ. մանրամասնում է Զարուհի Մանուչարյանը
ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը կարող է դիմում ներկայա...