Հռիփսիմե Խուրշուդյանը, համառ պայքարից հետո, ոսկի մեդալը բերեց Հայաստան
Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը հաջող հանդես եկան Դոհայի Գրան պրիում
Կանանց մինչև 87 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարեցին Հայաստանից երեք մարզուհիներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը, ինչպես նաև Թուրքմենստանից Անամջան Ռուստամովան։
Պոկում վարժությունում Տաթև Հակոբյանը 107 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, Հռիփսիմեն զիջեց ընդամենը 1 կգ, իսկ թուրքմենուհին պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ։
Հրում վարժությունում այս նույն ծանրորդները շարունակեցին պայքարը մեդալների համար և բարձրացրին մոտավորապես նույն կշիռները: Այստեղ Տաթև Հակոբյանը չկարողացավ գլուխ հանել երկրորդ և երրորդ մոտեցումներից՝ Խուրշուդյանին և Ռուստամովային առաջ թողնելով։ Արդյունքում 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը համառ պայքարում դարձել է Դոհայի Գրան Պրիի հաղթող միացյալ մրցաձևում։
Արդյունքներ 87 կգ, կանայք.
Հռիփսիմե Խուրշուդյան՝ 232 կգ (106+126).
Անամջան Ռուստամովա - 231 կգ (105+126).
Տաթև Հակոբյան՝ 230 կգ (107+123).