Ադրբեջանում նախագահն ընտրվում է ցմահ․ Ալիևը՝ կրկին նախագահի թեկնածու
2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կլինի Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնել է նախագահի տեղակալ, Կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդագովը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:
Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։
Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել։ Նա վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ:
2024-ին Ալիևը կարող է կրկին առաջադրվել:
Նմանատիպ հոդվածներ
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...