Ուկրաինան պատրաստ է «ցատկել և պարել» ԵՄ-ին անդամակցելու համար․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է «ցատկել և պարել», եթե անհրաժեշտ լինի, որպեսզի կատարի ԵՄ-ի կողմից առաջադրված պայմանները միությանը Ուկրաինայի անդամակցության համար: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վենետիկի հանձնաժողովի բոլոր առանցքային հանձնարարականները ներդրվել են ուկրաինական օրենսդրության մեջ։ Մենք կարող ենք ցատկել, պարել, եթե դա լրացուցիչ պահանջվի։ Բայց պետք է ազնիվ խաղալ։ Եթե մեզ ասում են ինչ-որ բան անել, եւ մենք դա անում ենք, դա պետք է որպես արդյունք նշվի»,- հայտարարել է Կուլեբան Բրյուսելում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Կիեւը համոզված, որ ձեռք բերված բարեփոխումները բավարար են Հունգարիայի պահանջները բավարարելու համար։
Կուլեբան նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ ընդլայնման գործընթացը կշարունակվի, և Ուկրաինան կլինի միությունում: Սակայն հարցը մնում է այն, թե ինչ-որ մեկը կկարողանա դանդաղեցնել այդ գործընթացը, թե Կիեւը սահուն կմտնի Այնտեղ, նշել է Կուլեբան։
Նմանատիպ հոդվածներ
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...
Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին: Այս մասին Известия-ին...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...