Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք:
Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:
Նմանատիպ հոդվածներ
Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Տի...
Բռնցքամարտի Վաղարշակ Քեյանը նվաճեց չեմպիոնի կոչումը
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Վա...
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Կատարի Գրան Պրիում
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստաբնակ հայազգի Արման Ծառուկյանը UFC-ի գլխավոր մենամարտում հաղթել է ԱՄՆ-ի մարզիկին
Ռուսաստաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC-ի գլխավոր մենամարտում ESPN 52 մրցաշարում հաղթեց ԱՄՆ-ից Բենեյլ Դարիուշին...