Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։
Դատախազը հանդես է եկել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությամբ՝ նշելով, որ ամբաստանյալն առողջական պատճառներով չի ներկայանում դատական նիստերին, և պաշտպանական կողմն ամեն կերպ անհարկի ձգձգում է դատաքննությունը։ Խաչատրյանը դատարան է ներկայացել անվասայլակով։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց միջնորդությանը։ Նա նաև կասկած հայտնեց, որ դատախազական լծակները կիրառում են բուժհաստատությունների նկատմամբ ճնշումների և Խաչատրյանի առողջական վիճակի մասին ցանկալի եզրակացություն ստանալու համար։
Սարգսյանը նաև նշեց, որ Գագիկ Խաչատրյանը, 2019թ. գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է ետվիրահատական պարտադիր բուժումը, վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Նա նաև հիշեցրեց, որ առողջապահության նախարարությունը Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված անգամ կոնսիլիում է հրավիրել և եզրակացություն տվել, որ նրա հիվանդությունը Հայաստանում բուժելը հնարավոր չէ։
Նմանատիպ հոդվածներ
«ՀՀ-ն ուզում է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի». Արարատ Միրզոյան
Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտ...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հ...