Դոնալդ Տուսկն ընտրվեց Լեհաստանի վարչապետ
Լեհաստանի սեյմի պատգամավորները դեկտեմբերի 11-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։ Ինչպես հաղորդում է PAP-ը, Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։
Հաջորդիվ Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։ Մինչ այդ Մատեուշ Մորավիեցկին կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։
«Շնորհակալությո՛ւն Լեհաստան, սա իսկապես հիանալի օր է: Ոչ թե ինձ համար, այլ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ խորապես հավատում էին, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, և մենք կազատվենք խավարից ու չարից»,- քվեարկությունից հետո ասել է Տուսկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի սեյմն անվստահություն էր հայտնել Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը, ինչից հետո հայտնի էր դարձել, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածուն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...