ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական գործողությունը. The Economist
ԱՄՆ իշխանություններն Իսրայելին տեղեկացրել են, որ անհրաժեշտ է մինչև տարեվերջ ավարտել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, գրում է The Economist-ը:
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ վերջերս Իսրայել կատարած այցի ժամանակ։ Սակայն երկու երկրի իշխանությունները հրապարակայնորեն հերքում են, որ ԱՄՆ վարչակազմը ժամկետներ է սահմանել իսրայելցիների համար:
Այնուամենայնիվ, The Economist-ը ենթադրում է, որ Իսրայելը ընդամենը մի քանի շաբաթ ունի Գազայի հատվածում ռազմական հաջողությունների հասնելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կկրճատի Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, իսկ դա միայն կբարդացնի երկրի վիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի բանտում է, քանի որ շատ ավելին գիտի, քան իշխանությունը կուզեր լսել. Արթուր Խաչատրյան
Արցախցիներից որևէ մեկը Արայիկ Հարութունյանին չի պարտադրել հրաժարական տալ:Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց...
Գերմանացի պատգամավորին խորհրդարանում գարեջուր են բերել
Գերմանացի պատգամավոր Հանս-Ուլրիխ Ռյուլկեին խորհրդարանում բանավեճի ժամանակ գարեջուր են բերել։ Այս մասին հայտնում է Bild-ը...