ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինտեր» - «Ուդինեզե»՝ 4:0. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ընդունեց «Ուդինեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։ 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։ 42-րդ րոպեին Չալհանօղլուին փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։


44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումն արդյունավետ օգտագործեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ 85-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 79-րդ րոպեին։


«Ինտերը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Ուդինեզեն» 16-րդն է՝ 12 միավոր։ «Ինտեր» - «Ուդինեզե»՝ 4:0




Քաղաքականություն