ԱՄՆ-ում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին սպասող «փլուզման ու մղձավանջի» մասին
Եվրոպայում վախենում են ՆԱՏՕ-ի փլուզումից՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալու դեպքում, գրում է The New York Times-ը: «Եվրոպայում մեծ մտավախություններ կան, որ Թրամփի երկրորդ նախագահությունը կհանգեցնի դաշինքի կազմից Միացյալ Նահանգների փաստացի դուրսբերմանը», - պարբերականը մեջբերում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջեյմս Ստավրիդիսի խոսքերը: Նրանց խոսքով՝ այդ մտադրությունների մասին է վկայում Սպիտակ տան նախկին ղեկավարի նախընտրական ծրագիրը։
«Մենք պետք է ավարտենք ՆԱՏՕ-ի նպատակի և առաքելության հիմնարար վերագնահատման գործընթացը, որը մենք սկսել ենք իմ վարչակազմի ներքո», - լրագրողները մեջբերում են Թրամփի դիրքորոշումը: Հոդվածում նշվում է, որ նման ձևակերպումն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ եվրոպացի դաշնակիցների մոտ:
«Դա հսկայական անորոշություն եւ անհանգստություն է առաջացրել եվրոպական դաշնակիցների եւ երկրի ավանդական արտաքին քաղաքական դերի ամերիկյան կողմնակիցների շրջանում», - նշված է նյութում: The New York Times-ն հավելել է, որ եվրոպական դեսպաններն ու վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները «ուխտագնացություն» են կատարում Թրամփի համախոհների մոտ՝ նրա մտադրությունների մասին տեղեկանալու համար:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը 2024 թվականի ընտրություններում «ԱՄՆ-ում ժողովրդավարությանը սպառնալիք» է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու առաջարկների մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն իրանական «Irna» լրատվականում հրապարակված հոդվածում ընգդծել է, որ Հ...
Արևմուտքում գտել են Զելենսկու «անվտանգ» իրավահաջորդին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կդառնա ամենաանվտանգ իրավահաջորդը Վլադիմիր Զելենսկու համար, գրում է...
Մարիա Զախարովան նշել է «ուկրաինական ճգնաժամի» լուծման պայմանները
Կիևը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր զորքերը ռուսական տարածքից։ Այս մասին ֆրանսիական լրատվամ...
Որն է Վաշինգտոնի և Լոնդոնի հիմնական խնդիրը. Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահ են այժմ եվրոպական համայնքի ներսում քաոս է տիրում։ Այս մասին «Վեստի Ղրիմ» - ի թղթակցին տված բացա...