Ինչու ՔՊ–ն ընտրեց ընդդիմության ՄՊՀ անդամի թեկնածուին․ «Հրապարակ»
ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը մինչ այդ պաշտոնում ընտրվելը հանդիպել է ՔՊ–ական պատգամավորների հետ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ–ն փակ–գաղտնի քվեարկությամբ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրեց Մանվել Բադալյանին։ Նա ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների միասնական, համաձայնեցված թեկնածուն էր։
Ըստ օրաթերթի` Բադալյանն իշխանական պատգամավորների հետ հանդիպել է, քանի որ ընդդիմության ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Լրատվամիջոցի տեղեկություններով` ՔՊ–ի հետ փակ հանդիպումը կայացել է բավականին դրամատիկ մթնոլորտում, սակայն իշխանությունը որոշել է այս անգամ ընտրել ընդդիմության թեկնածուին, որն իրեն «լավ» է պահել հանդիպման ժամանակ:
«ՔՊ–ականները` Արփի Դավոյանի գլխավորությամբ, Բադալյանի «դեմն» են դրել նախկինում արած հակաիշխանական, հականիկոլական հայտարարությունները՝ հարցնելով, թե ինչպես կարող է նման հայացքներ ունեցողն անաչառ դիրքորոշում ունենալ ՄՊՀ-ում։ Բադալյանը խոստացել է ընտրվելուց հետո պահպանել քաղաքական չեզոքություն»,– գրում է «Հրապարակ»-ը։
Արդեն ԱԺ լիագումար նիստի ժամանակ իր ելույթում Բադալյանը մի քանի արտահայտություն է թույլ տվել նախկին որոշ «բարքերի» մասին: Նրա ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի 2 թիմակիցները` Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը, ցուցադրաբար լքել են դահլիճը, ապա չեն մասնակցել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը:
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովը փակ–գաղտնի քվեարկությամբ ՀՀ մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում չընտրեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած մեկ այլ թեկնածուին` Անահիտ Սարգսյանին։ ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...