Ինչու է Հունգարիայի համար սառեցված 10 մլրդ դոլարն արգելանքից հանվում. ԶԼՄ
Եվրահանձնաժողովը Հունգարիայի համար արգելանքից հանելու է 10 մլրդ դոլարը, որը սառեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի կատարել բարեփոխումները: Այս մասին հայտնում է The Guardian թերթը ՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ։ Ակնկալվում է, որ սառեցված միջոցները կհատկացվեն դեկտեմբերի 12-ին և կկազմեն Հունգարիայի ընդհանուր կասեցված ֆինանսավորման մոտ մեկ երրորդը: ԵՀ-ում նշում են, որ այդ քայլը կապված չէ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններն արգելափակելու մասին Հունգարիայի վարչապետի հայտարարությունների հետ:
Նոյեմբերի վերջին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Հունգարիան ապաշրջափակումից հետո կարող է ստանալ գումարի մի մասը, որը Եվրամիությունն ավելի վաղ սառեցրել էր Բուդապեշտի համար այն մտավախությունների պատճառով, որ հանրապետությունում խախտվում են իրավունքի գերակայության սկզբունքները:
Մինչ այդ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 12-րդ փաթեթում այնպիսի միջոցներ մտցնելու առաջարկներին, որոնք կվտանգեն Եվրոպայի երկրների էներգետիկ անվտանգությունը: Նա ընդգծել է, որ Հունգարիան չի համաձայնի միջուկային ոլորտի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա կվտանգեր սեփական էներգամատակարարման անվտանգությունը: Ավելի վաղ ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել էին իրավիճակն Ուկրաինայում:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու առաջարկների մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն իրանական «Irna» լրատվականում հրապարակված հոդվածում ընգդծել է, որ Հ...
Մարիա Զախարովան նշել է «ուկրաինական ճգնաժամի» լուծման պայմանները
Կիևը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր զորքերը ռուսական տարածքից։ Այս մասին ֆրանսիական լրատվամ...
Արմեն Գրիգորյանը՝ Խաղաղության պայմանագրի և 32 հայ գերիների ազատ արձակման մասին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ասել է, որ միայն...
Շոլցը Պուտինին մեղադրել է Գերմանիա գազի մատակարարումը դադարեցնելու մեջ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Եվրոպա գազամատակարարումը դադա...